Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիտնականները հայտնաբերել են «սատանայական» մոլորակ

Գիտնականները հայտնաբերել են «սատանայական» մոլորակ
06.11.2015 | 19:23

Էդինբուրգի համալսարանի աստղագետները հայտնաբերել են անսովոր պայմաններ PSO J318.5-22 անսովոր էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Արեգակից 75 լուսատարի հեռավորության վրա։ Այդ մոլորակն ազատ թռչում է տիրույթում ու կապված չէ որևէ աստղի հետ։ Աստղագետները Չիլիում աստղադիտակի օգնությամբ ստացել են այդ մոլորակի հարյուրավոր ինֆրակարմիր պատկերներ և պարզել են, որ նրա մթնոլորտը բաղկացած է բազմաթիվ նուրբ և հաստ շերտերից, ինչը նրան հարկադրում է փոխել տեսանելի փայլը։ Գիտնականների խոսքերով՝ մոլորակն իր չափերով համեմատելի է Յուպիտերի հետ, քաշը 8 անգամ ավելի է, մթնոլորտային ամպերում ջերմաստիճանը 800 աստիճան է Ցելսիուսով։
Աստղագետներն ապացուցել են, որ նրա մթնոլորտում կան հրաշեկ փոշի և հալված երկաթե կաթիլներ՝ այդ պատճառով ԶԼՄ-ները մոլորակն անվանել են սատանայական։

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ